|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր փոխնախագահ Էլհան Մամեդովը պարզաբանել է «Եվրո -2020» ֆուտբոլային մրցաշարին ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, լրագրող Նոբել Առուստամյանի հավատարմագրումն արգելափակելու փաստը:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կազմկոմիտեն արգելափակել է Առուստամյանի հավատարմագրումը. ըստ ՈՒԵՖԱ–ի՝ եթե մրցաշարն անցկացնող թիմերից մեկը չի տրամադրում հավատարմագիր, ապա դա վերաբերում է ամբողջ մրցաշարին, հետևաբար՝ հեղինակավոր հաղորդավար Առուստամյանը չի կարողանա գնալ Եվրո-20-ի որևէ հանդիպման։
«Պետք է նշեմ նաև, որ այդ անձը տարիներ շարունակ բազմիցս այցելել է Ադրբեջանի օկուպացված հողեր և այդ այցերի ընթացքում թույլտվություն չի ստացել Ադրբեջանի համապատասխան կառույցներից: Նա խախտել է մեր երկրի օրենքները՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասել է Մամեդովը: