Միասին կարող ենք
կարևոր
1219 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-12 20:33
Քաղաքական

Փաշինյանը յուրաքանչյուրիդ քվեն կամ լռությունը մեկնաբանելու է որպես ԱՅՈ՝ այս հակահայ ծրագրերին. Իշխան Սաղաթելյանը` նոր զարգացումների մասին

Փաշինյանը յուրաքանչյուրիդ քվեն կամ  լռությունը  մեկնաբանելու է որպես ԱՅՈ՝ այս հակահայ ծրագրերին. Իշխան Սաղաթելյանը` նոր զարգացումների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ և մինչև վերջ, այդ մասին են վկայում վերջին երկու օրերի իրադարձությունները։

Եվրոպական խորհրդարանում Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա ելույթը, Արցախի հիմնախնդրի մասին Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելու համար ակադեմիական կառույցի ղեկավարին աշխատանքից հեռացնելը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դեմ Ադրբեջանի հետ համատեղ պայքարի բացահայտումը, Ալիևի հրահանգով Սահմանադրություն փոխելը և այսպես շարունակ։

Սա մեզ համար, բնականաբար, նորություն չէ, պարզապես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն, յուրաքանչյուրի լռությունը կամ անտարբերությունը մեկնաբանելու է որպես ԱՅՈ՝ այս հակահայ ծրագրերին։

Նա ասելու է՝ «ժողովուրդն ինձ լիազորել է Ալիևի համար Սահմանադրություն կարել, Հայաստանում ադրբեջանական համայնք ստեղծել, Հայաստանի տարածքից նոր զիջումներ անել»։

Ուստի, այս ընտրությունները սովորական քաղաքական մրցակցություն չեն։

Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգային անվտանգության և գոյութենական հարց է»: