Միասին կարող ենք
կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-11 23:00
Քաղաքական

Պետք է ջանքերը կենտրոնացնել հակահայ ռեժիմից ազատվելու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ Փարիզում ընթացող խորհրդաժողովում

Պետք է ջանքերը կենտրոնացնել հակահայ ռեժիմից ազատվելու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ Փարիզում ընթացող խորհրդաժողովում

«Հայաստանի այսօրվա խնդիրը միայն Հայաստանում ապրողներինը չէ, այն համազգային ու համահայկական է․ պետք է ջանքերը կենտրոնացնել հակահայ ռեժիմից ազատվելու համար»,- Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովը, որը միտված է վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին և մարտահրավերներին դիմակայելուն։

Խորհրդաժողովի նպատակն է հավաքաբար քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը՝ ձևավորելով միասնական ու նպատակաուղղված դիրքորոշում՝ ի պաշտպանություն և հզորացում Հայաստանի պետության, հայկական սփյուռքի և, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի։

Խորհրդաժողովը համախմբել է ավելի քան 25 երկրից շուրջ 150 ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպությունների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագետների, գործարարների և երիտասարդների։

Օրակարգի առանցքային կետերն են՝

• Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում և քաղաքական օրակարգը.

• Ազգային արժեքների և Հայոց եկեղեցու կարեւորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահապանման առումով․ նոր իրավիճակի մարտահրավերները.

• Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ, Սփյուռքն իբրեւ հայկական աշխարհի փափուկ ուժի բաղադրիչ.

• Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում՝ հանուն համահայկական նպատակների։

Ավարտին խորհրդաժողովը աշխարհասփյուռ հայությանը կդիմի կոչ- հայտարարությամբ, որին կհաջորդեն քաղաքական, տեղեկատվական, համայնքային և այլ նախաձեռնություններ։