|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հնդկաստանի և Չինաստանի բանակները շարունակում են զորքեր կենտրոնացնել Լադակխի արևելքում, չնայած հունիսին ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք վերաբերում են վերահսկման գծից զորքերի դուրսբերմանը: Այս մասին երեքշաբթի հաղորդել է The Indian Express- ը՝ վկայակոչելով հնդկական ռազմական աղբյուրներին:
«Ամենավատ դեպքի համար նախապատրաստվելով՝ Հնդկաստանը տեղակայել է երկու Т-90 տանկային գունդ, հետևակային մարտական մեքենաներ և 155 մմ տրամաչափի հաուբիցներ։ Այս գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան Գալվան գետի հովտում չինական զորքերի կենտրոնացման և ռազմական տեխնիկայի, կործանիչների մարտական վիճակի բերելուն», - մեջբերում է աղբյուրը:
Չինաստանի հետ ռազմական դիմակայության ֆոնին Հնդկաստանը ուժեղացրել է իր նավատորմի օպերատիվ տեղակայումը Հնդկական օվկիանոսում՝ չեզոքացնելու իր տարածքում գտնվող չինական ռազմանավերի և սուզանավերի հնարավոր գործողությունները։
Լարվածությունը Արևելյան Լադախում մեղմելու համար Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերը երեքշաբթի կանցկացնեն երրորդ հանդիպումը, որի ժամանակ նախատեսվում է պայմանավորվել գոտուց զորքերը դուրս բերելու հատուկ ժամկետների վերաբերյալ: