|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չին-հնդկական սահմանին իրավիճակը դարձյալ վատթարացել է: Երկու կողմն էլ զորք են ուղարկել Հիմալայան շրջան. հաղորդում են հնդկական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Նյու Դելին լրացուցիչ 50 հազար զինծառայող է ուղարկել վիճելի սահմանամերձ տարածքներ: Չինաստանը, իր հերթին, արձագանքել է՝ զորք բերելով դեպի սահման:
Նշենք, որ 1962-ին երկու երկրների միջև պատերազմ սկսվեց վիճելի տարածքների համար, որում Հնդկաստանը պարտվեց, և Չինաստանը գրավեց ռազմավարական նշանակություն ունեցող Աքսայչին շրջանը՝ դրանով իսկ կապելով Սինցզյան և Տիբեթ շրջանները: Հնդկաստանում այս տարածքները դեռ համարում են իրենց Լադակխի շրջանի մաս: Պատերազմից հետո ձևավորված սահմանները չեն հաստատվել, և վիճելի տարածքների խնդիրը դեռ լուծված չէ: