|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների անդամների հետ։
«Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել եմ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, սոցիալիստ պատգամավոր Իզաբել Սանտիագոյի հետ, իսկ Սենատում՝ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Մարի Առլեթ Կառլոտիի, Ջիլբերթ Լյուկ Դեվինազի, Հելեն Քոնվայ Մուրեթի, Օլիվիե Ժաքուինի և Լուսիեն Սթանոզիի հետ։
Շնորհակալություն եմ հայտնել խորհրդարանականներին տևական ժամանակ ծավալած հայանպաստ գործունեություն համար։
Հանդիպումների ընթացքում քննարկել ենք Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, արցախահայության իրավունքների պաշտպանության միջազգային աշխատանքների ընթացքը և տարածաշրջանային քաղաքական զարգացումները։
Ներկայացրել եմ ՀՅԴ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության, ՀՀ ներքաղաքական զարգացումների և արցախյան հիմնախնդրի ներկա փուլի վերաբերյալ»։