Միասին կարող ենք
կարևոր
808 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 16:11
Քաղաքական

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

«Իշխանությունները հերթական անգամ ներկայացնում են նախկինների թալանի վերադարձի թվերը՝ այս անգամ 773 մլն դոլարի գույք ու դրամական միջոցներ, որոնք վերադարձվել են 8 տարվա ընթացքում», - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա մանրամասնում է՝ մի կողմ թողնենք այն, որ վերադարձվածի ճնշող մասն անշարժ գույք է, և այդ գույքերը փաստացի պետական բյուջեի վրա զրոյական ազդեցություն ունեն, և փորձենք հասկանալ, թե ի վերջո որքան էին թալանել նախկինները։

«1998-2017 թթ․ պետական բյուջեների հանրագումարը կազմել է մոտ 39 մլրդ դոլար, իսկ այսօրվա արժեքով՝ մոտ 170 մլրդ դոլար։ Այսինքն՝ վերադարձված գույքն ու գումարը կազմում են նախկինների կառավարման 20 տարվա բյուջեների ընդամենը 0.5%-ը։

Երբ տեսնում ենք, թե նախկին պաշտոնյաներն ինչպես են զարգացնում իրենց բիզնեսները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք և վայելում կյանքը, ապա հասկանալի է դառնում, որ թալանի վերադարձը ոչ թե իրականություն է, այլ հերթական չկատարված խոստում։

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի»,-նշում է Առաքելյանը։