|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն արձագանքել է Վրաստանի ներկա և նախկին նախագահների նախընտրական հայտարարություններին` նշելով.
«Խստորեն դատապարտում եմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից՝ իրենց նախընտրական խոսքում «Հայաստանի ճակատագրին» անդրադառնալուն։
Մասնավորապես, նախագահները նշել են, որ Վրաստանի խորհրդարանի ընտրություններից է կախված նաև Հայաստանի լինել-չլինելը։
Անթույլատրելի է Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերի ձայները ստանալու համար նման ձևակերպումներով անդրադառնալ Հայաստանի Հանրապետությանը։
Հայ-վրացական հարաբերությունները միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա և վստահ եմ, շարունակելու են լինել այդպիսին անկախ ընտրությունների արդյունքներից»։