|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Այսօր մեզ պահքի 4-րդ՝ Տնտեսի կիրակին է, երբ մեր եկեղեցում ընթերցվում է համանուն առակը, ասում է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Մեծահարուստ մի մարդ իր տնտես կառավարչին է վստահում ամբողջ տնտեսությունը։ Մարդիկ ամբաստանում են նրան, որ վատնում էր Տիրոջ ունեցվածքը։ Վախենալով Տիրոջ բարկությունից, այս տնտեսը կանչում է պարտապանների և ներում նրանց պարտքերը։ Տեսնելով տնտեսի հնարամտությունը, Տերը գովում է նրան։
Այս առակի մեծահարուստը Աստված է, իսկ տնտեսը՝ մարդը, որին վստահված է այս աշխարհն՝ իբրև տնտեսություն։ Աստված ցանկանում է, որ մենք տեղին գործածենք աստվածատուր շնորհները, որոնք կարևոր են մեր փրկության համար։ Այս առակը նաև մեզ մտածելու տեղիք է տալիս հաշվետվության վերջին օրվա մասին, երբ մեր փոխարեն պիտի խոսեն մեր բարի գործերը և քրիստոնյա վայել կյանքը»։