Միասին կարող ենք
կարևոր
1930 դիտում, 7 ժամ առաջ - 2026-03-06 14:49
Քաղաքական

Սպասում ենք թուրքական Metropoll Araştırma-ի հարցմանը. այդ հարցման մեջ Փաշինյանի վարկանիշը կարող է լինել 129 տոկոս․ քաղաքագետ 

Սպասում ենք թուրքական Metropoll Araştırma-ի հարցմանը. այդ հարցման մեջ Փաշինյանի վարկանիշը կարող է լինել 129 տոկոս․ քաղաքագետ 

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն անդրադարձել է ամերիկյան IRI-ի հերթական հարցմանը՝ գրելով․

«Եթե ամերիկյան IRI-ն հարցումն անցկացրել է միայն այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում կամ կարկանդակներ, ապա ՔՊ-ն իսկապես կարող էր 29 տոկոս ստանալ։

Սպասում ենք «հեղինակավոր» թուրքական Metropoll Araştırma-ի հարցմանը. այդ հարցման մեջ Փաշինյանի վարկանիշը կարող է լինել 129 տոկոս:

Ինչպես կասեր հայտնի հռետորը՝ #սիրունՉի»։

Հիշեցնենք՝ ամերիկյան IRI-ին հարցման արդյունքներ է հրապարակել, որի համաձայն, իբր, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հավաքել է 24%, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 9%, «Հայաստան» դաշինք-ը՝ 3%, «ԲՀԿ»-ը՝ 3%։

Իսկ քաղաքական գործիչներից իբր Նիկոլ Փաշինյանը հավաքել է 18%, Սամվել Կարապետյանը՝ 6%, Ռոբերտ Քոչարյանը՝ 3%, Գագիկ Ծառուկյանը՝ 3%։