|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Այսօր վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում, կա տուժած։ Հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Honda մակնիշի մեքենան Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտա ընթանալիս դուրս է եկել երթևեկելի հատվածից, ընթացել սիզամարգի վրայով, հարվածել կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային, այնուհետև լուսացույցին ու գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով Honda–ի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց։