|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 17-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Ford» մակնիշի 34 LS 925 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Հ. 1984 թ. ծնված) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Mercedes» մակնիշի 880 PP 01 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենային, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Հ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Վ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: