Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մարտի 27-ին, ժամը 01.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Զարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VD 910 պ/հ (վարորդ` Վ. Ա., ծնվ. 1988թ.) և «Տոյոտա Ալտեզա» մակնիշի 60 QQ 022 պ/հ (վարորդ` Հ. Վ., ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները:
«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սրբ.Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և փակել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը: