|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ՌԴ 4 մարզերի երկնքում ուկրաինական 24 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական 24 անօդաչու են որսացել և ոչնչացրել. 11-ը` Բրյանսկի մարզի վրա, 8-ը` Բելգորոդի, 4-ը` Ռոստովի մարզի և մեկը Աստրախանի մարզի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։