|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 15 ուկրաինական անօդաչու ՌԴ երեք մարզի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 15 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ 5-ը՝ Բելգորոդի մարզի տարածքի վրա, մեկը` Բրյանսկի և 9-ը` Կրասնոդարի երկրամասի երկնքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։