|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 30-ի գիշերը ՀՕՊ ստորաբաժանումները Ռուսաստանի մարզերում 419 անօդաչու են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Բոլոր ոչնչացված սարքերը եղել են ինքնաթիռատիպ անօդաչուներ։
Դրանք ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Լիպեցկի, Ռոստովի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի և Տուլայի մարզերում, Մոսկվայի ուղղությամբ, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում և Ղրիմի Հանրապետությունում։
Կեսգիշերից սկսած Մոսկվային մոտենալիս ոչնչացված ԱԹՍ-ների թիվը հասել է 50-ի։