|
Փոխարժեքներ
17 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 432.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6571 |
| GBP | ⚊ | £ 500.79 |
| GEL | ⚊ | ₾ 138.19 |
Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ միջոցները մարտի 16-ի ժամը 20:00-ից մինչև մարտի 17-ի ժամը 07:00-ն (Մոսկվայի ժամանակով) երկրի տարբեր մարզերի երկնքում խոցել են 206 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է
Նշվում է, որ ամենաշատ թվով՝ 62 ԱԹՍ, խոցվել է Բրյանսկի մարզում: Մոսկվայի շրջանում չեզոքացվել է 43 սարք, որոնցից 40-ը թռչում էին անմիջապես Մոսկվայի ուղղությամբ:
Բացի այդ, 28 ԱԹՍ է խոցվել Կրասնոդարի երկրամասում, 18-ը՝ Ղրիմում, 12-ը՝ Սմոլենսկի մարզում, 9-ը՝ Կալուգայի, 8-ը՝ Բելգորոդի, 6-ը՝ Ռոստովի, 4-ը՝ Լենինգրադի, 3-ը՝ Աստրախանի մարզերում և մեկը՝ Ադիգեայի Հանրապետությունում:
Եվս 12 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Ազովի ծովի ջրատարածքում: