|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՕՊ ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել Ռուսաստանի 7 շրջանների երկնքում։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 78 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,-հայտնել են գերատեսչությունում:
ՌԴ ՊՆ-ից մանրամասնում են, որ 32 ԱԹՍ ոչնչացվել է Վորոնեժի, 19-ը` Սարատովի, 17-ը` Կուրսկի, 6-ը` Բելգորոդի, 2-ը` Լիպեցկի, 1-ական` Ռոստովի և Տամբովի մարզերի երկնքում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։