|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Ռուսաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ․ գրում է Reuters-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ պաշտոնական Մոսկվան ընդգծել է, որ Թեհրանի դեմ ցանկացած տեսակի ուժի կիրառում ունենալու է վտանգավոր հետևանքներ ու հանգեցնելու է քաոսի ամբողջ Մերձավոր Արևելքում։ Համապատասխան հայտարարությունն արել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ ԱՄՆ նախագահը կոչ էր արել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և կնքել միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագիր, հակառակ դեպքում սպառնացել էր ուժ կիրառել։
«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել հարցերն ուժով լուծելու տրամաբանությունից։ Ուժային ցանկացած գործողություն միայն քաոս կստեղծի տարածաշրջանում և կհանգեցնի տարածաշրջանի անվտանգության համակարգի ապակայունացմանը»,- նշել է Պեսկովը։