|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրիսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է Մերձավոր Արեւելքում «շատ մեծ անկարգություն» ստեղծելու մեջ:
«Էրդողանը ցանկանում է դառնալ տարածաշրջանի նոր օսմանյան կայսրը: Նա ներխուժել է Սիրիա, Լիբիա, Իրաք, իսկ այժմ նաեւ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ»,-ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում:
Սավիրիսն ասել է, որ Էրդողանը Մերձավոր Արեւելքում «շատ մեծ անկարգություն» է ստեղծել: Նա նշել է, որ նման իրավիճակ է նաեւ Միջերկրական ծովում, որտեղ Էրդողանը փորձում է գողանալ հունական նավթն ու գազը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «գործնականում անհետացել է» տարածաշրջանից, այն դեպքում, երբ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը ներգրավվում են լոկալ կոնֆլիկտներում: «Դա վատ է Մերձավոր Արեւելքի համար»,-ասել է նա: