կարևոր
814 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 11:36
Աշխարհ

Նա ոչ ոքի պետք չէ և շուտով հեռանալու է. Թրամփը՝ Մակրոնի մասին

Նա ոչ ոքի պետք չէ և շուտով հեռանալու է. Թրամփը՝ Մակրոնի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեգնանքով է արձագանքել այն հայտարարությանը, որ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հրաժարվել է միանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։

«Նա դա ասե՞լ է։ Դե, նա ոչ ոքի պետք չէ, քանի որ շատ շուտով լքելու է իր պաշտոնը»,–պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին։

Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա, ու այդ դեպքում Մակրոնը կմիանա նախաձեռնությանը։

«Բայց պարտադիր չէ, որ նա միանա», – հավելել է Թրամփը։