|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով՝ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են նախաձեռնել կառավարության դիմաց՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ակցիայի մասնակիցներից՝ ԲՀԿ երիտասարդական միության նախագահ Աշոտ Անդրեասյանը տեղեկացրեց, որ իրենց նպատակն է դավաճան վարչապետին կոչ անել՝ հեռանալու այդ աթոռից։
«Բուն ակցիան սկսելու ենք ժամը 13։00-ին, որտեղ փոխանցելու ենք Փաշինյանին այն դոլարները, որով գործարքի է գնացել Ալիևի հետ և ծախել է մեր հայրենիքը։ Մենք ակցիաներ ենք անելու այնքան ժամանակ, մինչև դավաճան վարչապետն իր ամբողջ թիմով հրաժարական տա և պատասխանատվություն կրի օրենքի առաջ»,-ասաց Աշոտ Անդրեասյանը։
Նա նշեց, որ այժմ կառավարության դիմաց են, քանի որ ցանկանում են իրազեկել ոստիկաններին ու իրավապահներին, որ ժամը 13։00-ին այստեղ ակցիա ունեն իրականացնելու։