|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
«ԱԱԾ հայտարարությունն այն մասին, որ դեռ սեպտեմբերի 29-ին տեղեկացված են եղել, հարց է առաջացնում՝ ինչո՞ւ չեն հանրությանը տեղեկացրել։ ԱԱԾ-ն ոչ միայն կարող էր, այլև պարտավոր էր տեղեկացնել»,- ասաց ՀՅԴ կենտրոնական վարչության անդամ Ստելլա Հունանյանը։
«Ի՞նչ նպատակով չի հայտարարվել, իհարկե, պաշտոնական մեկնաբանությունը լինելու է, որ խուճապ չտարածելու համար, բայց ավելի լավ չէ՞ր խուճապ տարածել, քան վտանգել հայ մարդու կյանքը։ Դուք դրանով մեզ թույլ եք տալիս մտածել, որ միգուցե պլանավորել էիք պարզապես գտնել ու առանց որևէ տեղեկատվության՝ արտահանձնել, որ չնեղացնեք ձեր սիրելի գործընկերներին»,- նշեց ակցիայի մասնակիցը: