|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը The New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ կուբացիներ են զոհվել», երբ ամերիկյան զորքերը հարձակվել են Վենեսուելայի վրա և գերեվարել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
«Գիտեք, անցյալ գիշեր շատ կուբացիներ են զոհվել։ Գիտեի՞ք այդ մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է. «Շատ կուբացիներ են զոհվել։ Նրանք պաշտպանում էին Մադուրոյին։ Դա լավ քայլ չէր»։ Ընդ որում, Թրամփը չի հստակեցրել սպանվածների թիվը։
«Կուբան միշտ մեծապես կախված է եղել Վենեսուելայից։ Հենց այնտեղից էին նրանք փող ստանում, և նրանք պաշտպանում էին Վենեսուելան, բայց այս դեպքում դա այնքան էլ լավ չաշխատեց»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Շաբաթ վաղ առավոտյան ԱՄՆ-ի հարձակման նախաշեմին, երբ Վաշինգտոնն ուժեր էր կուտակում Կարիբյան ավազանում, ամերիկյան լրատվամիջոցները հայտնում էին, որ Վենեսուելայի առաջնորդը մեծապես կախված է կուբացի խորհրդականներից և թիկնապահներից։
Ո՛չ Վենեսուելան, ո՛չ Միացյալ Նահանգները չեն հրապարակել լուսաբացին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվածների թիվը, թեև Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներից ոչ ոք չի զոհվել։
Թրամփի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է Հավանային. «Եթե ես ապրեի Հավանայում և աշխատեի կառավարությունում, գոնե մի փոքր մտահոգված կլինեի»,- ասել է Ռուբիոն։
Սակայն Թրամփը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ չի դիտարկում Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը, որը սեփական տնտեսական ճգնաժամն է ապրում:
«Ո՛չ, Կուբան կփլուզվի սեփական կամքով։ Կուբայի գործերը շատ վատ են»,- ասել է Թրամփը։