կարևոր
796 դիտում, 58 րոպե առաջ - 2025-12-10 09:09
Հասարակություն

Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է. «Հրապարակ»

Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախցիները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելուց հետո դավանափոխ հոգեւորական, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս, շատ նյարդային ու լարված է: Առաջին օրերին էլ, լինելով բարձրաստիճան հոգեւորական, սուտ է խոսել իր հոտի առաջ՝ ասելով, որ կաթողիկոսը տեղյակ է եղել, որ իրենք՝ 10 հոգեւորականներով հանդիպելու են Փաշինյանին: Իսկ երբ նրանց անունից տարածվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հայտարարությունը, որի տակ նաեւ Վրթանես եպիսկոպոսի ստորագրությունն էր, նա մտերիմներին խոստովանել է, որ ստել է կաթողիկոսի տեղյակ լինելու մասին, որ իրեն շատ չմեղադրեն։

Սակայն պարզվում է` սուտ խոսելը նրա մոտ սովորական բան է դարձել, նախօրեին Արցախի հոգեւոր թեմի ֆեյսբուքյան էջում մի հայտարարություն տեղադրվեց, իսկ շատ չանցած պարզվեց, որ թեմի առաջնորդը կրկին ստել է` հայտարարելով, որ արցախցիները սատարում են թեմի առաջնորդին, իսկ Թեմական խորհուրդն առաջնորդի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի: Իբր թեմի առաջնորդը հանդիպել է Թեմական խորհրդի անդամների հետ եւ անձամբ նրանցից ճշտել։

Մենք տեղեկացանք, որ Թեմական խորհրդի հետ որեւէ հանդիպում չի եղել, նման հանդիպում կայանալու է այսօր: Իսկ Թեմական խորհրդի` առաջնորդին դատապարտող հայտարարությունն ընդունվել է խորհրդի 8 անդամներից 6-ի համաձայնությամբ, մյուս երկուսի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Այսօր Թեմական խորհուրդը նրանցից այս ամենի համար հաշիվ է պահանջելու: