|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով արդեն 2 տարուց ավելի կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ դատարանը կայացրել է որոշում։
Ըստ Yenisafak-ի՝ մի քանի անգամ փոխվող դատական որոշումից հետո դատարանը, հաշվի առնելով բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը, համարել է, որ ամերիկացի հոգևորականը կրել է իր պատիժը և ազատ է արձակել նրան։ Վերացվել է նաև Թուրքիայից դուրս գալու արգելքը։
Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող ֆեթուլլահական կազմակերպության, Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ: