կարևոր
850 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 15:13
Հասարակություն

Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ Բագրատ Սրբազան

Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ Բագրատ Սրբազան

Այսօր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է: Այդ մասին գրում է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որն այժմ, ցավոք, վերացված է թշնամու կողմից:

Հրայր սարկավագի ողջ կյանքը կապված է եղել Արցախ աշխարհի և իր պայքարի հետ դեռ պատանեկան տարիքից, երբ իր հայրը, պատերազմը հաղթած լինելով, որոշեց ընտանյոք տեղափոխվել Արցախ:

Հրայր սարկավագն Արցախում ապրելու համար զոհեց նաև իր անձնական ընտանիքը և ամեն բան, որ կարող էր վերաբերել իր անձնականին:

Նա առաջին իսկ օրվանից լծված է եղել մեր պայքարին իր խնամքով և հոգածությամբ, նաև խոշտանգվել ոստիկանների կողմից, մնացել ռումբերի տակ և վիրավորում ստացել: Աստված և Հայրենիք, ահա Հրայր սարկավագի հավատամքը:

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Հրայր սարկավագ: Աստված օրհնի քեզ և ընտանիքդ: Փառք Աստծուն քո ծննդյան համար և շնորհակալություն ծնողներիդ:

Ինչպես բոլորին, քեզ համար էլ աղոթքով ասում եմ՝ երանի մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայրենիքում, որովհետև Հաղթանակն այլընտրանք չունի…»,- նշել է նա։