կարևոր
691 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-30 13:19
Հասարակություն

Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել․

«Սիրելի հավատացյալներ,

Ուրախ ենք տեղեկացնելու, որ ս.թ. փետրվարի 1-ին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 11։00-ին։

Պատարագի ավարտին կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ։

Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու սրբազան արարողությանը։

Հատված օրվա սուրբգրային ընթերցումից. «Ես եմ կյանքի հացը։ Ով գալիս է դեպի ինձ, քաղց չի զգա բնավ, և ով հավատում է ինձ, չի ծարավի երբեք։ Բայց այժմ ասացի ձեզ. դուք ինձ տեսաք և դեռ չեք հավատում։ Բոլոր նրանք, ում Հայրն ինձ է տալիս, կգան ինձ մոտ, և ով ինձ մոտ կգա, չեմ մերժի նրան. որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու համար, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց» (Հովհաննեսի ավետարան 6։35-38)» ։