կարևոր
439 դիտում, 39 րոպե առաջ - 2026-10-16 12:36
Հասարակություն

Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը

Այս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը

Այս կիրակի Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի սրբապատկերների և խաչվառի օծման արարողություն։

«Սիրով հրավիրում ենք ամենքիդ մասնակից դառնալու Սուրբ Պատարագի խորհրդին։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00-ին», - նշված է տարածված հաղորդագրությունում։