կարևոր
1297 դիտում, 19 ժամ առաջ - 2026-01-08 21:15
Հասարակություն

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց. խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց. խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց, քանի որ Սուրբ Ծննդյան տոնին խորան էր բարձրացել կարգալույծ հռչակված նախկին քահանա տեր Թադեն (ներկայում՝ Արամայիս Թախմազյան)։

Կարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ըստ կարգի՝ խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով։