|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Այսօր՝ Սուրբ Գևորգ զորավարի տոնին, Սուրբ և Անմահ պատարագ մատուցվեց Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ Արժանապատիվ տեր Արտակ քահանա Միրզոյանի, տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից։
Տեր Հայրը պատարագին ներկա հավատացյալներին և մանուկներին պատմեց Տոնի խորհրդի և Սուրբ Գևորգ զորավարի անկոտրում ոգու մասին, այնուհետև կատարվեց հոգեհանգիստ Արցախյան 44-օրյա պատերազմում և Հայրենիքի համար նահատակված բոլոր քաջամարտիկների համար։