կարևոր
997 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-06 11:06
Հասարակություն

Մտավախություն կա, որ Մարսելից վերադարձող Վեհափառին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում. հայտարարություն

Մտավախություն կա, որ Մարսելից վերադարձող Վեհափառին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայրենակիցնե՛ր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավո՛ր զավակներ:

Այլևս կասկած չկա՝ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատել է բարոյականության, ազգային արժանապատվության և պետականության բոլոր կարմիր գծերը և մարդկային տարրական սկզբունքները։ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը հասել է իր գագաթնակետին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի։

Օդում կախված տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում մշակվում է հերթական ստոր դավադրությունը։ Մտավախություն կա, որ Մարսելից հովվապետական այցից վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում։

Նպատակը մեկն է՝ ամեն գնով խափանել դեկտեմբերի 10-12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ քննարկվելու են ազգի համար ճակատագրական հարցեր։ Սա ուղիղ հարված է մեր հոգևոր անվտանգությանը և ազգային միասնության և անսասանության վերջին ամրոցին։

Ժամանակն է սթափվելու և տեր կանգնելու մեր Սրբություններին։ Հայոց Հայրապետի թիկունքին պետք է կանգնած լինի ողջ հավատացյալ ժողովուրդը և ազգային ուժերը:

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց:

Կոչ ենք անում բոլոր արժանապատիվ հայորդիներին, մտավորականներին, հասարակական գործիչներին և մտահոգ քաղաքացիներին՝ գալ և դիմավորել Վեհափառ Հայրապետին։ Մենք պետք է ի ցույց դնենք մեր միասնականությունը և թույլ չտանք, որ պիղծ ձեռքերը դիպչեն Հայոց Վեհափառին։

Եկե՛ք և ձեր ներկայությամբ փաստե՛ք, որ Հայ Եկեղեցին անառիկ է, իսկ նրա դեմ ոտնձգություն անողները պատասխան են տալու պատմության և ժողովրդի առջև։

Աստված պահապան Հայոց Եկեղեցուն և մեր Ազգին»։