|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ Հանրային պալատը մտադիր է դիմել միջազգային հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի բարձրացնի Ուկրաինայի լիակատար մեկուսացման հարցը` երկրի արևելքում Կիևի իշխանությունների կողմից պատժիչ գործողություն անցկացնելու հետ կապված. հայտնում է РИА Новости-ն: Այս մասին հայտարարել է Հանրային պալատի քարտուղար Ալեքսանդր Բրեչալովը:
« Մենք պետք է միջազգային հասարակական կազմակերպությունների հետ աշխատանք տանենք և, որպես եզրակացություն, անենք Ուկրաինայի լիակատար մեկուսացման առաջարկը, քանի դեռ չի իրականացվել Ուկրաինայում տեղի ունեցող հանցագործությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը»,- ասել է Բրեչալովը:
Նրա խոսքով` Հանրային պալատը պլանավորում է այս աշխատանքն իրականացնել ՌԴ ԱԳՆ-ի միջոցով: