|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, որոնք հրաժարվել են ընդունել Իլհամ Ալիևի՝ հայկական օկուպացված Շուշի քաղաք այցելելու հրավերը, պետք է մեկուսացվեն, մինչև չգնան Շուշի։
Զուլֆուգարովը Facebook-ի իր էջում գրել է. «Մինսկի խումբը վերջապես մահացավ: 3 պետությունների դեսպաններին ենթարկել պաշտոնական և հասարակական մեկուսացման (չընդունել նրանց և չընդունել որևէ միջոցառման նրանց հրավերները) մինչև նրանք չգնան Շուշի: Յուրաքանչյուր ոք, ով խախտում է այս կանոնը, պետք է քննադատվի լրատվամիջոցներում»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպանը նույնպես հրաժարվել էր մեկնել Շուշի։
Ֆրանսիայի դեսպանատանը հրաժարվել էին մեկնաբանել ֆրանսիացի դեսպանի՝ Շուշի մեկնելուց հրաժարվելը՝ հայտարարելով, որ դեսպանի գրաֆիկը չի մեկնաբանվում։