կարևոր
724 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-19 21:06
Քաղաքական

Գյումրու ավագանու անդամներ են փոխվել. հանձնաժողովը հաստատել է ինքնաբացարկները և մանդատի փոխանցումը

Գյումրու ավագանու անդամներ են փոխվել. հանձնաժողովը հաստատել է ինքնաբացարկները և մանդատի փոխանցումը

 31-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստի օրակարգում երկու հարցեր էր՝ ՔՊ-իև  «Կոմունիստական կուսակցության» ցուցակներից ինքնաբացարկ ներկայացրած երկու թեկնածուների դիմումները քննարկումն ու «Մեր քաղաքը» դաշինքի մանդատից հրաժարված Նարեկ Միրզոյանի մանդատը փոխանցումը ցուցակի հաջորդ համարին՝ Արտակի Հովսեփյանին։

ՔՊ ավագանու ցուցակում 83-րդ տեղը զբաղեցնող, բայց մանդատ չունեցող Հմայակ Խաչատրյանի ինքնաբացարկի դիմումը երկրորդ անգամ էր քննարկվում։ Եթե առաջին անգամ այն մերժվել էր՝ նոտարական վավերացման բացակայության պատճառով, այս անգամ ինքնաբացարկի դիմումը ընդունվեց ու հաստատվեց։ Հմայակ Խաչատրյանը հաստատեց, որ ինքնաբացարկի որոշումն իրենն է, բայց չպարզաբանեց դրա խիստ անհրաժեշտության կարևորությունը, քանի որ 83-րդ տեղը բավականին հեռու է և անհույս ՝ մանդատ ստանալու առումով։ Նիստին ներկա լրագրողներին չհաջողվեց հարցեր ուղղել Հմայակ Խաչատրյանին, նա արագ հեռացավ։

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը 14 մանդատ ունի։

 Հանձնաժողովը նաև հաստատեց Գնել Մանուկյանի՝ «Կոմունիստական կուսակցության» ընտրացուցակից դուրս գալու դիմումը։ Իսկ «Մեր քաղաքը» դաշինքի մանդատից հրաժարված Նարեկ Միրզոյանի մանդատը փոխանցե.  ցուցակի հաջորդ համարին՝ Արտակի Հովսեփյանին։