|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում։ Ըստ հեղինակների, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունների շրջանակը ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները։ Ներկա փուլում տարանջատված չեն մշակութային արժեքների արտահանման բնագավառում մաքսային ռեժիմները։
Նախագծով առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում, որոնք կիրառվում են մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար։ Նախագծով նախատեսվում է՝ մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում։
Նախագծի կարգավորման առարկան կազմակերպությունների կամ անհատների կողմից մշակութային արժեքների արտահանման նպատակով պետական տուրքի վճարման գործընթացի կազմակերպումն է:
Օրինագծի հեղինակները կարծում են, որ նախագծի ընդունման, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը: Միևնույն ժամանակ, նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: