կարևոր
799 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-28 10:54
Հասարակություն

Լոռու մարզում մեղադրյալին դանակահարողը կին է եղել․ «Ժողովուրդ»

Լոռու մարզում մեղադրյալին դանակահարողը կին է եղել․ «Ժողովուրդ»

Լոռու մարզի դատարանում սպանության գործով մեղադրյալին դանակահարողը եղել է կին։
 ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականին Ստեփանավանում սպանել էին 21-ամյա Հայկ Մ-ին։ Սպանության համար մեղադրյալի աթոռին էին 4 անձ, որոնցից մեկը էրիկ Դադիվանյանն էր։

Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, ընկերների՝ Յուրա Մկրտումյանի, Գեղամ Նազարյանի, Գոռ Հակոբի Նազարյանի հետ, Հայկ Մաղաքյանին հրավիրել են Յուրա Մկրտումյանի ընտանիքի կողմից տնօրինվող՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տուն, որտեղ վիճաբանության ժամանակ, Գեղամ և Գոռ Նազարյանները, Էրիկ Դադիվանյանը և Յուրա Մկրտումյանը, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Հայկ Մաղաքյանին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի գլխի, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան:

Այնուհետև Էրիկ Դադիվանյանը, ինքնությունը պարզված անձի և Գոռ Նազարյանի հետ, վերջինիս վարած ավտոմեքենայով հիշյալ բնակարանից Հայկ Մաղաքյանի դին տեղափոխել և թաքցրել են նույն բնակավայրի «Գառադոկ» կոչվող հանդամասում՝ մասամբ այրելով դիակի հագին եղած հագուստները և դին՝ ծածկելով հողով ու քարերով:

Արդյունքում հոկտեմբերի 27-ին այս գործով դատական նիստն է տեղի ունենում եւ սպանված 21-ամյա տղայի մայրը դանակով հարվածում է իր որդու սպանության գործով մեղադրյալ Էրիկ Դադիվանյանին ու փախչում դատարանից։

Դատելով կատարվածից՝ մայրը փորձում է այս կերպ վրեժխնդիր լինել իր որդուն դաժանաբար սպանողներից մեկից։

ԲԴԽ-ից հայտնել էին, որ դանակահարվածին վիրահատել են ր նրա վիճակը կայուն է։