կարևոր
1174 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 22:16
Քաղաքական

Դատախազությունը պարտակում է հանրությանը կեղծ ապացույցներ ներկայացնելն ու Սրբազանին զրպարտելը․ «Փաստինֆո»

Դատախազությունը պարտակում է հանրությանը կեղծ ապացույցներ ներկայացնելն ու Սրբազանին զրպարտելը․ «Փաստինֆո»

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել՝ հանրությանը խիստ աղավաղված տեղեկություններով, այդ թվում՝ ձայնագրություններով մոլորեցնելու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ հարուցված ռեպրեսիաների գործով ՔԿ-ն ձայնագրություններ է հրապարակել՝ հանրությանը հրամցնելով տեղեկություններ՝ բողոքի ակցիաների մասին գնահատականները կամ թմրավաճառներին իբրև մահապատժի ենթարկելու մասին քննարկումները ներկայացնելով իբրև ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացում, մինչդեռ, ձայնագրությունների խիստ մոնտաժված լինելը փաստվել է անգամ քրեական գործի նյութերով, որոնք մաս-մաս անգամ հրապարակել են պաշտպանները՝ հայտնելով, որ, օրինակ, «գյուլլելու» դրվագը վերաբերել է թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանելուն։ Ավելին, կեղծ տվյալներ հրապարակելու հիմքով դատարանում քննվող գործի շրջանակներում պաշտպանները բարձրաձայնել էին նաև դատախազների բացարկման ենթակա լինելու հանգամանքը։ Բացարկի միջնորդություններն, իհարկե, մերժվել են, հանրային մեղադրողներն էլ դիրքորոշում են հայտնել, թե պաշտպանները կարող էին հաղորդում ներկայացնել, եթե գտնում են, թե կեղծված տեղեկություններ են տարածվել։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյոք Բագրատ սրբազանի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կամ դատախազների նկատմամբ ծառայողական քննություն նշանակվել է՝ հանրությանն աղավաղված տեղեկատվություն, այդ թվում՝ խիստ մոնտաժված ձայնագրություններ փոխանցելու, հանրությանը մոլորեցնելու համար, արդյո՞ք վերադաս դատախազը համապատասխան գրությամբ դիմել է ՔԿ-ին՝ գործը քննող քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Դատախազությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ կարգապահական վարույթ առկա չէ։  Հատկանշական է, որ ՔԿ որևէ քննիչի նկատմամբ ևս ծառայողական քննություն չի իրականացվել, ինչի մասին ավելի վաղ փաստել էին մեր հարցմանն ի պատասխան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։