կարևոր
778 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-06 10:50
Աշխարհ

Գիշերը Ռուսաստանի տարածքում խոցվել է 251 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Գիշերը Ռուսաստանի տարածքում խոցվել է 251 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

 Հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 251 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 251 անօդաչու թռչող սարք, որոնցից 40-ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, 34-ը` Կուրսկի մարզի տարածքում, 30-ը` Բելգորոդի մարզի տարածքում, 20-ը` Նիժնի Նովգորոդի մարզի տարածքում, 17-ը` Վորոնեժի մարզի տարածքում, 11-ը` Կրասնոդարի երկրամասի տարածքում։ 8-ական ԱԹՍ խոցվել է Բրյանսկի և Տուլայի մարզերի տարածքներում, չորսը` Ռյազանի մարզի տարածքում, 2-ական ԱԹՍ` Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Տամբովի և Օրյոլի մարզերի տարածքներում, մեկական` Լիպեցկի և Մոսկվայի շրջանների տարածքներում։ Եվս 62 ԱԹՍ ոչնչացվել է Սև ծովի, հինգը` Ազովի ծովի ջրատարածքում», -ասվում է հաղորդագրության մեջ: