Փոխարժեքներ
30 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 448.54 |
RUB | ⚊ | ₽ 4.6259 |
GBP | ⚊ | £ 513.96 |
GEL | ⚊ | ₾ 141.34 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով:
Դատապարտյալները ծեծի են ենթարկել բերդի աշխատակից Անդրանիկ Համբարյանին, որը նախատել է նրանցից մեկին` իրեն այցելած բուժքրոջ հետ անհարգալից շփվելու համար: Սկսվել է լեզվակռիվ, բանտարկյալը հարձակվել է աշխատակցի վրա, որից հետո կապ են տվել ու զոն մտցրել տասնյակ աշխատակիցների: Դատապարտյալներն էլ են ներքաշվել, վնասվել է ռեժիմի պետի տեղակալի ձեռքը։
Ոլորտի պատասխանատուների կարծիքով, ՔԿԾ նախկին պետ Ամբակում Գրիգորյանի «բարեփոխումների» արդյունքում օպերատիվ բաժնի աշխատանքը թուլացել է, այն դարձել է առանձին ոչ կարեւոր կառույց, ազատել են փորձառու օպերներին, օպերաշխատողներ են դարձել ոչ մասնագետները: Իսկ Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, քանի որ կիլոմետրերով հեռու է իր ղեկավարած ոլորտից, ուստի հին արատավոր բարքերը ծաղկում են ու բարգավաճում։
Մեզ ասացին նաեւ, որ Ամբակում Գրիգորյանի կրճատած օպերների մեծ մասը դատարան է դիմել` վիճարկելով իրենց ապօրինի ազատումը: «Աբովյան» ՔԿՀ-ի օպեր բաժնի նախկին պետ Գեւորգ Վարոսյանն առաջին ատյանում արդեն հաղթել է, գործը քննվում է վերաքննիչում։