կարևոր
1096 դիտում, 6 ժամ առաջ - 2025-11-04 08:55
Հասարակություն

Անդրանիկ Քոչարյանի և Հայկ Սարգսյանի միջև երեկ «դեբոշ» է եղել.«Հրապարակ»

Անդրանիկ Քոչարյանի և Հայկ Սարգսյանի միջև երեկ «դեբոշ» է եղել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անդամ Հայկ Սարգսյանի միջև երեկ «դեբոշ» է եղել՝ «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Փակ քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաև ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պնախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և կառավարության այլ անդամներ, կրքերը թեժացել են, երբ Հ. Սարգսյանը դիմադրել է և չի կատարել Քոչարյանի պահանջը` հեռացնել իր նոութբուքը։

Քոչարյանն ասել է՝ եթե հեռախոսները հավաքում և տեղադրում են հատուկ չգաղտնազերծվող սարքում, ապա, նույն տրամաբանությամբ, սենյակում նոութբուք էլ չպիտի լինի, սակայն Սարգսյանը հակադրվել է, փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին, թե վարչապետի հետ հանդիպմանն էլ է իր նոութբուքով գնում: Սակայն նիստը վարողն անդրդվելի է մնացել և պնդել է պահանջը։ Միջամտել է Մխիթար Հայրապետյանը՝ միանալով Քոչարյանի պահանջին, ինչից հետո միայն Սարգսյանը դուրս է եկել սենյակից և վերադարձել առանց նոութբուքի: ՔՊ-ում ասում են, որ սույն անձանց հարաբերությունները լարված են:

Հայկ Սարգսյանը կարծում է, որ Քոչարյանն է իշխող թիմին այնպես «եփել», որ մերժեն իր հեղինակած նախագիծը՝ փողով բանակից ազատվելու, ավելի ճիշտ՝ կարճ ժամկետով ծառայելու վերաբերյալ։ Պատգամավորը փորձել է վերջերս նորից այդ նախագիծը փոքր-ինչ ձևափոխված օրակարգ բերել, սակայն ՔՊ-ում կրկին դիմադրել են: Հայկ Սարգսյանը խնդրել է Պապիկյանին, որ այն ներկայացնի Փաշինյանին, ու հիմա սպասում է պատասխանի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։