|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Թուրքիան կհրաժարվի ռուսական գազից։ Նա կարծում է, որ Թուրքիան կշարունակի որոշակի ապրանքների առևտուրը Ռուսաստանի հետ, ինչը նրան ձեռնտու է։
«Թուրքական հոսքը» գործում է ամբողջ հզորությամբ։ «Կապույտ հոսքը» գործում է ամբողջ հզորությամբ։ Մենք շարունակում ենք մեր առևտրատնտեսական համագործակցությունը Թուրքիայի Հանրապետության հետ։ Դա ինքնիշխան պետություն է, որն ինքն է որոշում, թե որ ոլորտներում համագործակցի մեզ հետ։ Եվ եթե որոշակի ապրանքների առևտուրը ձեռնտու է թուրքական կողմին, ապա թուրքական կողմը կշարունակի դա անել», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։