|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին` պատրաստել ՌԴ-ի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ծրագիր: Պատճառն այն է, որ ՌԴ-ն ենթադրաբար խախտել է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը: Այն խախտած անձանց ակտիվները հնարավոր է սառեցվեն և այլ միջոցներ նույնպես կիրառվեն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունը` նշելով, որ ՌԴ-ն երբեք չի խախտել պայմանագիրը, կատարում է իր պարտավորությունները և ապագայում ևս կկատարի. հայտնում է РИА Новости-ն:
Պեսկովի խոսքով` Թրամփի որոշումը, եթե այն կա, անհասկանալի է: