|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում այն փաստը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կապ ունենա պատվերով սպանությունների հետ. հայտնում է Лента.ру-ն:
Լրագրողի հարցին` կարծո՞ւմ է, որ Պուտինը կապ ունի քաղաքական սպանությունների և թունավորումների հետ, Թրամփը պատասխանել է. «Հավանաբար, ունի»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի խոսքերը` ասելով, որ նա որևէ ուղիղ մեղադրանքով հանդես չի եկել Վլադիմիր Պուտինի հասցեին, բացի դրանից` ապացույցներով հիմնավորած մեղադրանքներ ՌԴ նախագահի հասցեին չկան և չեն կարող լինել: