|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի ղեկավարությունը դեռ ամբողջական տեղեկատվություն չունի` գնահատելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին. հոկտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք դեռ չգիտենք», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե Մոսկվան կիսո՞ւմ է ամերիկացի առաջնորդի տեսակետը:
Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Բանակցություններ են անցկացվել նաև ԱՄՆ մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն անձամբ է մասնակցել Լեռնային Ղարաբաղի բանակցություններին, և, որպես արդյունք, «շատ լավ առաջընթաց է գրանցվել»: