Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը։ Մեր անկախությունը և պետականությունը , մեր ազգի դարավոր պայքարի ու զոհաբերության արդյունքն է։ Վերջին տարիներին մենք անկախության օրը նշում ենք մեր ինքնիշխանության ու ինքնության դեմ աննախադեպ արշավի պայմաններում։ Այսօր մեզ փորձում են համոզել, որ մենք ազգային նպատակ և տեսլական չունեցող ազգ ենք, մեր անկախ պետականությունը պետք է միայն կուշտ ստամոքսի, հարկեր մուծելու կամ տոնակատարություններին մասնակցելու համար։
Արդյո՞ք Ավարայրում, Սարդարապատում, Արցախյան ազատագրական պայքարի, 44 օրյա պատերազմի ընթացքում մեր ժողովուրդը պայքարում էր կենցաղային հարցերի համար։ Բնականաբար Ո՛չ:
Մեր պայքարը եղել է ինքնության համար, մեր հող ու ջրի, մեր լեզվի ու մշակույթի, մեր եկեղեցու համար։ Մեր պայքարը եղել է հայ լինելու ու հայ մնալու համար։ Կա պարզ ճշմարտություն․ միայն հայկական պետությունն է, որ կարող է պաշտպանել մեր ինքնությունը և հայ մարդու անվտանգությունն ու բարեկեցությունը»,- Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների տոնական երթի ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։