կարևոր
16804 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-07 10:28
Արցախ Տնտեսական

Սա մեր լռության, միայն մեր ստամոքսի մասին մտածելու հետևանք է․ Դավիթ Ղահրամանյան

Սա մեր լռության, միայն մեր ստամոքսի մասին մտածելու հետևանք է․ Դավիթ Ղահրամանյան

Արցախցի դերասան, պատերազմի լուսանկարիչ  Դավիթ Ղահրամանյանը լուսանկար է հրապարակել Սարսանգի ջրամբարիբ ու կից գրել է.

«Սա մեր լռության, միայն մեր ստամոքսի մասին մտածելու հետևանք է! 

Եթե չպայքարենք թուրքը չի նահանջելու, իսկ եթե չնահանջի շատ շուտով մութ ու ցուրտ օրերն ենք դիմավորելու»:

Ավելի վաղ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, որ Սարսանգի ջրային պաշարները հասնում են կրիտիկական՝ չօգտագործելի ծավալի: