|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանը շահագրգռված է արևմտյան ընկերությունների վերադարձով, քանի որ ցանկացած տնտեսության պետք են նոր տեխնոլոգիաներ և ներդրումներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Ինձ թվում է՝ սխալ կլինի ասել, որ մենք շահագրգռված չենք այդ ընկերությունների վերադարձով։ Աշխարհի ցանկացած տնտեսություն շահագրգռված է օտարերկրյա ներդրումներով, շահագրգռված է, որ երկիր գան նոր տեխնոլոգիաներ, նոր հմտություններ։ Դա շատ կարևոր է», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ռուսաստանի շուկայից հեռացած բիզնեսի վերադարձի հեռանկարները։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ արևմտյան հեռացած ընկերությունները դեռ չեն վերադառնում:
«Այն բիզնեսը, որը հեռացել է, չի վերադառնում։ Հետևաբար այս բոլոր քննարկումները դեռ տեղին չեն։ Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ուստի այլ երկրների բիզնեսն է մեծ հետաքրքրություն դրսևորում, հատկապես այն հատվածների նկատմամբ, որոնք խոշոր արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո ազատվել են», - ասել է Պեսկովը։