|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ի հեճուկս հոռետեսական բոլոր կանխատեսումների` հարկերի հավաքագրման առաջին եռամսյակի պլանը նույնիսկ գերակատարվել է։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հաստատեց այս տեղեկությունները` ասելով. «Մենք մի քանի միլիարդով կգերակատարենք առաջին եռամսյակի ցուցանիշը։ Իսկ ինչ վերաբերում է հոռետեսական սպասումներին, ինձ թվում է՝ դա ավելի շատ մյուս եռամսյակներին է վերաբերում...»։
Փաշինյանը, ընդհատելով Բադասյանին, ասաց․ «Մենք մյուս եռամսյակների նկատմամբ էլ չունենք հոռետեսական, էդ ուրիշներն ունեն։ Ես շատ լավատեսական եմ տրամադրված»։