|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կազանյան հանդիպումից ՀՀԿ-ն մեծ արդյունքներ չի ակնկալում եւ համարում, որ շատ բան կախված կլինի Ադրբեջանի նախագահի դիրքորոշումից. այսօր լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։ Նրա դիտարկմամբ` նախագահների մակարդակով ցանկացած հանդիպում արդեն իսկ առաջընթաց է, դրա շնորհիվ է, որ խաղաղությունը պահպանվում է, և այս հանդիպումը Ադրբեջանին առնվազն խորհելու տեղ կտա:
ՀԱԿ ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանն էլ նշել է, որ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, թե ինչ հիմքերի վրա են առաջանալու լուծումները, ապա բավական մութ հարցեր կառաջանան: «Նախ՝ ի՞նչ սկզբունքների մասին է լինելու խոսքը։ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները սկզբունքներ չեն, այլ գործնական քայլերի ծրագիր: Լեռնային Ղարաբաղում ինչ-որ քաոսային իրավիճակ է, և հիմա միջանկյալ իրավիճակ է ստեղծվում այդ քաոսի հիմքի վրա»,- նշել է նա` հավելելով, որ լավատեսության հիմքեր քիչ ունի, մանավանդ Սերժ Սարգսյանի ելույթից հետո: